Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ
Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր անցկացվում է չորրորդ տուրը: Հայաստանի հավաքականը մրցում է հոլանդացիների հետ:
Թիմերի առաջատարներ Լևոն Արոնյանի և Անիշ Գիրիի պարտիան 31-րդ քայլում ավարտվել է ոչ-ոքի: Սպիտակներով հանդես էր գալիս հայկական շախմատի առաջատարը:
Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը շարունակում են պայքարը:
Հիշեցնենք, որ երրորդ տուրում ևս Լևոն Արոնյանը պարտիան ավարտել էր ոչ-ոքի: Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով էր խաղացել խորվաթների հետ: