Հրապարակվել է ԱՄՆ-ում համալսարանի տարածքում կրակ բացած անձի լուսանկարը. կա զոհ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Սոլթ Լեյք Սիթի քաղաքի Յութայի Համալսարանի հանրակացարանի տարածքում տեղի է ունեցել հրաձգություն:
Ինչպես նշվում է, արտակարգ պատահարի հետևանքով մեկ մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, կրակ բացող անձը թաքնվել է: Ոստիկանությունն այս հարցով կասկածում է մի տղամարդու, ում լուսանկարը հրապարակել է իր պաշտոնական կայքում: