Հիլլարի Քլինթոնը Հելլոուինին կդառնա ԱՄՆ նախագահը
ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցնության նախկին թեկնածու Հիլլարի Քլինթոնը հայտարարել է‚ որ Հելլոուինին նախագահի կոստյումն է հանգելու: Այս մասին հայտնել է Chicago Tribune-ը:
Հիլլարի Քլինթոնը այսպես կատակել է իր «Թե ինչ է պատահել» գրքի համար կազմակերպված միջոցառման ընթացքում:
- Հնարավոր է՝ գամ նախագահի կերպարով - հայտարարել է նա‚ պատասխանելով տոնի մասին հարցին‚ սակայն չի կոնկրետացրել՝ ներկայանալու է Թրամփի՞ կերպարով‚ թե սեփական:
Այդ ժամանակ Սպիտակ տունը արդեն նախապատրաստվել է տոնին՝ շենքը սարդոստայնով պատելով և դրա վրա սարդեր կախելով: