Անջելինա Ջոլին նկարվել է փոքրիկ հայուհու հետ (լուսանկար‚ տեսանյութ)
Երիտասարդ հայազգի դերասանուհի‚ պարուհի Սոֆի Մանասյանը‚ ով Ղազախստանից է‚ բայց հիմա բնակվում է Լոս Անջելեսում‚ Instagram-ում հրապարակել է հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ համատեղ լուսանկարը‚ փոխանցում է Tengrinews.kz-ն:
«OMG! Ձեր սիրելին՝ Սոֆին: Այսօր: Անիրական Անջելինա Ջոլիի հետ:» - վերնագրել է Մանասյանը:
Աղջկա մոր խոսքերով‚ լուսանկարը արվել է Համաշխարհային Ասիական կինոփարատոնի ընթացքում‚ որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում‚ հոկտեմբերի 30-ին:
Ջոլի փառատոնին ներկայացնում էր իր ֆիլմը «Սկզբում նրանք սպանել էին իմ հորը»: «Դա փակ ցուցադրություն է‚ որտեղ հրավիրվածների մեջ Սոֆին էր: Նա Ջոլիի ֆիլմի տպավորության տակ էր‚ նրանով‚ թե ինչպես է վերջինը ներկայացրել ֆիլմը:...Նա հիացած էր իրենով՝ որպես անձնավորություն» - կիսվել է Օլգան:
Նաև նա պատմել է‚ թե ինչպես է ստացվել լուսանկարվել Ջոլիի հետ: «Երբ դերասանուհին իր խոսքը ավարտել է և արագ փորձել է հեռանալ‚ անվտանգության աշխատողները սկսել են ճանապարհը «մաքրել»: Դերասանուհին տեսել է ամբոխի մեջ Սոֆիին և սաստկական տոնով դիմել անվտանգության աշխատակցին‚ ասելով՝ «Ի՞նչ եք անում‚ սա ախր երեխա է‚ թողեք նրան»‚ ապա ձգվել է Սոֆիի կողմը և ասել. «Արի‚ քաղցրիկս: Մոտեցիր ինձ‚ ի՞նչ է քո անունը»: Եվ լուսանկարվել է նրա հետ: Դա ուղղակի անկրկնելի էր» - ասել է Օլգան:
Կինը նաև նշել է‚ որ ոչ ոք չգիտեր՝ Ջոլիի կինոփառատոնին ներկա գտնվելու մասին:
Սոֆի Մանասյանը հայտնի է իր մասնակցությամբ միջազգային պարային մրցույթներում: Նաև աղջիկը մասնակցել է ավստրիական «Փառքի րոպե» շոուին:
Ներկայումս պարուհին իր ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում: