Սպանվել Է Պուտինի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Ադամ Օսմաևի կինը
Կիևի մարզում անհայտ անձինք գնդակոծել են այն ավտոմեքենան, որտեղ գտնվում Էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Ադամ Օսմաևը և նրա կինը՝ Ամինա Օկուեւան: Պատահարի հետեւանքով Օկուևան զոհել Է, ինչի մասին հայտնել են Ուկրանիայի ազգային ոստիկանությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պատահարի մասին առաջինը պատմել Է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Facebook-ի իր Էջում:
«Հենց նոր կանգ առավ Ուկրաինայի հայրենասեր Ամինա Օկուևայի սիրտը: Նրա ավտոմոբիլը թփերից գնդակոծվել Է երկաթուղային գծանցում՝ Կիեւի մարզի Գլեւախա ավանի մոտ: Ստացած վերքերից Ամինան զոհվել Է: Ադամ Օսմաևը վիրավորված Է, բայց կապրի: Ես հենց նոր հեռախոսով խոսեցի նրա հետ»,- հայտնել Է Գերաշչենկոն: Օսմաևը ձերբակալվել Էր 2012 թվականի փետրվարի 4-ին Ուկրաինայի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների համատեղ գործողության արդյունքում:
Ուժայինները հայտարարել Էին, թե նա մահափորձ Էր պատրաստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: 2014 թվականի նոյեմբերին Օդեսայի դատարանն Օսմաևին ազատ Է արձակել կալանքից, հաղորդել Է BBC-ն: