Սպանվել է ուկրաինական զինուժի լեյտենանտ, ազգային հերոս Օկուևան. նրա ամուսինը վիրավոր է
Հակաահաբեկչական գործողության վետերան և հասարակական ակտիվիստ Ամինա Օկուևան սպանվել է: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն: Այս մասին գրում է Gordonua.com-ը:
«Հենց նոր կանգնեց Ուկրաինայի հայրենասեր Ամինա Օկուևայի սիրտը: Նրա մեքենայի վրա կրակել են թփերի միջից Կիևի շրջանում: Դեպքի հետանքով ստացած ծանր վիրավորումներից Ամինան մահացել է»,- գրել է խորհրդականը:
Գերաշենկոյի տեղեկություններով՝ Օկուևայի ամուսին, ուկրաինացի զինծառայող Ադամ Օսմաևը վիրավորվել է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: