Բանը հասել է նրան, որ արդեն մանուկների պատանդառման ակտ ենք տեսնում. սա զարհուրելի է
Մինչև վերջերս այնքան առատորեն տարածվող ինքնասպանության, ինքնասպանության փորձի դեպքերի մասին լուրերը, կարծես, իսպառ վերացան: Հավանաբար, ցուցանիշներն աղետալի են ու այլևս չեն հրապարակվում: Թեև, շատ ուրախ կլինենք, եթե իսկապես մարդիկ որոշել են այլևս չդիմել նման ծայրահեղ քայլի (երևի, արդեն հոգեպես, բարոյապես, սոցիալական առումով ներդաշնակ կյանքով են ապրում):
Նման լուրերին հաջորդեցին բանկոմատների ու բանկերի վրա հարձակումները: Նմանատիպ տեղեկություններ ևս չենք ստանում (երևի, մարդիկ արդեն լավ են ապրում):
Օրը ցերեկով փողոցում վենդետաների մասին լուրերի շարքը չգիտենք կշարունակվի, թե ոչ:
Բայց դե, ապատիկ վիճակում, դեպրեսիայի մեջ գտնվող հասարակության հոգեվիճակի դրսևորման այլ ձևեր ու պոռթկումներ ենք տեսնում:
Բանը հասել է նրան, որ արդեն մանուկների պատանդառման ակտ ենք տեսնում:
Սա զարհուրելի բան է:
«Անձնական դրդապատճառները» սոսկ այդպիսին չեն, խորքային են:
Հիվանդ հասարակությունը մի օրում չի հիվանդանում. բազում, գործոններով է պայմանավորված այդ հիվանդությունը, որ տարիներ շարունակ քայքայում է հասարակության մարմինը:
Կիմա Եղիազարյան. Ֆեյսբուք