Ջիգարխանյանի կինը փախել է Ռուսաստանից. որտե՞ղ է նա
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան փախել է Ռուսաստանից: Այս մասին Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» թոք-շոուի եթերում հայտնել է նրա ներկայացուցիչ Էլինա Մազուրը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ինչպես հաղորդվում է, նա երկիրը լքել է իր հարազատների հետ «շատ գաղտնի պայմաններում»: Ենթադրվում է, որ նրանք ուղևորվել են Նյու Յորք, Թել Ավիվ կամ Կիև:
Մազուրի խոսքով՝ Վիտալինան որոշել է հեռանալ երկրից հանկարծակի կերպով՝ զգացմունքների ազդեցության տակ: Հեռուստադիտողներին ներկայացրել են կադրեր, որոնցում որոնցում Վիտալինան իր հաշվին բանկոմատի միջոցով մեծ գումարներ է փոխանցում: