Ինքնաթիռների ուղևորներին կսկսեն կշռել
Ֆինլանդիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ «Finnair Oyj»-ը, մի քանի օրվա ընթացքում կսկսի կշռել ուղևորներին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Yle» գործակալությանը:
Այսպիսով ավիափոխադրողը մտադիր է իմանալ ուղևորների ընդհանուր քաշը և նրանց ձեռքի բեռների, որպեսզի օպտիմալացնի ինքնաթիռների բեռնումը և ուղարկումը:
Բացի այդ, չափը թույլ կտա տեսնել ընդհանուր քաշի տարբերությունը ամռան և ձմռան ժամանակահատվածներում, ինչպես նաև զբոսաշրջիկների և գործարարների ուղեբեռների տարբերությունը:
Ինչպես հաղորդվում է, կշռումը կամավոր հիմունքներվ է իրականացվելու, իսկ ստացված տվյակները բազա են փոխանցվելու առանց ուղևորի անունը նշելու: