Ջիգարխանյանը կամուսնալուծվի նոյեմբերի 9-ին
Թատրոնի և կինոյի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին։ Այս մասին հայտնել է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Վիտալինայի ներկայացուցիչ Էլինա Մազուրին, ով նշել է, որ գործին առնչվող բոլոր փաստաթղթերն իր ձեռքում են։
«Վիտալինան կատարել է ամեն ինչ, ինչ իրենից պահանջել են: Նա լքել է Արմեն Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը և համաձայնել ապահարզանի։ Արդեն նոյեմբերի 9-ին տեղի կունենա նրա ամուսնալուծությունը Ջիգարխանյանի հետ»,-հայտնել է նա
Վիտալինայի ներկայացուցիչը հավելել է, որ ըստ կողմերի համաձայնության՝ հաշտարար դատարանն անմիջապես տեղում կլուծարի նրանց միությունը։ Մազուրի խոսքով՝ Վիտալինան երեկ լքել է Ռուսաստանի տարածքը և Մոսկվա կվերադառնա, երբ իրավիճակը կհանդարտվի։