Տղան մանկահասակ երեխաների վրա կրկնել է պորնոֆիլմերում տեսածը
Վիլյամ Նիկոլսոնը ընդամենը 12 տարեկան էր‚ երբ 1-ին անգամ պորնոգրաֆիկ ֆիլմ դիտեց: Տղան այնքան էր հետաքրքրված այդ ամենով‚ որ 2 տարի անց‚ իր հետաքրքրությունը բավարարելու համար նա սկսել է Դարլինգտոնի կրտսեր դպրոցի աշակերտուհու վրա փորձարկել այն ամենը‚ ինչ տեսել է ֆիլմերում: Մի քանի տարիների ընթացքում նա ցուցադրում էր աղջկան էրոտիկ ֆիլմեր և հետո փորձում կրկնել տեսածը‚ հայտնում է Life.ru-ն:
Տեղի ունեցածը մնացել է գաղտնի մինչև 2015 թիվը‚ քանի դեռ երեխան չի պատմել տեղի ունեցածի մասին իր ընկերուհու մորը: Դատի ընթացքում պարզվել է‚ որ մեծերի համար նախատեսված ֆիլմերի պատճառով Վիլյամը ավելի հաճախ է սկսել դասերից բացակայել‚ իսկ հետո՝ ընդհանրապես դադարել է դպրոց հաճախել:
Բռնաբարության զոհը պատմել է‚ որ իրեն մինչև հիմա մղձավանջներն են հետապնդում:
Վիլյամը արդեն 19 տարեկան է և մեղավոր է ճանաչվել սեռական բռնության‚ սեռական բռնության փորձի‚ երկու հարձակումների և երեխային բռնի կերպով սեռական գործողությունների մեջ ներգրավելու մեջ:
Նրան դատապարտել են 6 տարվա ազատազրկման վերադաստիարակման գաղութում և ներառել սեքսուալ հանցագործների ռեեստրում:
Նրան նաև արգելել են 16-ից ցածր տարիքի անձանց հետ հանդիպումներ ունենալ և սահմանափակել են մուտքը համացանց: