Կյանքի իմաստը կատարելիության հասնելն է և մյուսներին դրա մասին պատմելը. Ռիչարդ Բախ
Միակ բանն այս աշխարհում, որ հնարավոր չէ ոչնչացնել, մենք ենք: Ամբողջ մոլորակը կարող է մոխրանալ, արեգակը կարող է վերածվել նոր աստղի, սակայն մեզ վրա այրվածք անգամ չի լինի: Մենք անոչնչանալի ենք: Մենք որպես Գոյ, որպես անսահման սիրո աճապարություն, որպես ոգու կեցության մասնակիցներ' անտրոհելի ենք:
Գրողը չպիտի ընթերցող փնտրի, ընթերցողներն իրենք կգտնեն գրողին, որտեղ էլ լինեն:
Կգա օրը, Ջոնաթան Լիվինգսթոն, կհասկանաս, որ թեթևամտությունը չի կարող կերակրել: Կյանքի իմաստը հասկանալ մեզ չի տրված քանզի այն անիմանալի է, մեզ մի բան է հայտնի, մենք նետված ենք այս աշխարհ, որպեսի ուտենք և ողջ մնանք այնքան ժամանակ, քանի դեռ մեր ուժերը կբավականացնեն:
Դու ամենևին էլ պարտավոր չես չարիքին և ատելությանը սիրով հատուցել։ Դու պարտավոր ես մարզվել և այդ թռչուններից յուրաքանչյուրի մեջ տեսնել իսկապես բարի ճային, ապա օգնես նրանց՝ իրենց մեջ տեսնելու հենց նույն ճային։ Ահա թե որն է սերը։
Պատկերացնում ես քանի-քանի կյանք պիտի ապրել մինչև կհայտնվի աղոտ մի ենթադրություն, որ կյանքը չի սահմանափակվում կերով, պայքարով և երամին իշխելով: Հազարավոր կյանքեր, Ջոն, տասը հազար: Իսկ հետո ևս հարույր կյանք' մինչև կհամոզվենք, որ կյանքի իմաստը կատարելիության հասնելը և մյուսներին դրա մասին պատմելն է:
Ռիչարդ Բախ «Ջանաթան Լիվինգսթոն ճայ»: