Լոնդոնի փողոցներից մեկում գտել են գաղտնի տեղեկություններով ֆլեշ-քարտ
Գործազուրկ տղամարդը Լոնդոնի փողոցներից մեկում գտել է 2.5 գիգաբայթանոց կոնֆիդենցիալ տեղեկատվության կրիչ Հիթրոու աերոպորտի անվտանգության մասին: Այս մասին հայտնում է Радио Свобод-ն:
Օդանավակայանի մամուլի քարտուղարը հաստատել է‚ որ USB ֆլեշ քարտը պարունակում է անվտանգության ուղիներ‚ չվացուցակ‚ նույնականացման տիպեր‚ որոնք անհրաժեշտ են անվտանգության համակարգ մուտք գործելու համար և այլ նյութեր:
Հրատարակությունը հայտնել է‚ որ ֆլեշ քարտի մեջ գտնվող մանրամասների մեջ եղել են թագուհի Ելիզավետա II-ի ժամանման դեպքում չվացուցակները և անվտանգության միջոցառումները: Նաև նյութերի մեջ գտնվել են անվտանգության տեսախցիկների և տարհանման ուղիների մասին ամբողջական տեղեկատվություն:
Այն անձը‚ ով գտել է ֆլեշ կրիչը‚ հայտնել է‚ որ գրադարան է գնացել՝ ինտերնետից օգտվելու համար: Լոնդոնի Քվինս-Պարկում էլ գետնին ընկած գտել է ֆլեշ քարտը:
Դեպքից հետո օդանավակայանի անվտանգության համակարգը վերանայելու են: Հիթրոու օդանավակայանում ներքին հետաքննություն են անցկացնում՝ հասկալանու‚ թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: