Շատ գեղեցիկ ես, իմ կրտսեր հայ քույր. Շերը` Քիմ Քարդաշյանին(լուսանկար)
Հելոուինի օրն ամերիկյան հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը հանդես է եկել մի քանի կերպարներով: Նա ներկայացել է նաև հայազգի երգչուհի Շերլին Սարգսյանի երտասարդության կերպարով: Նրան ուղեկցել է մտերիմ ընկերը՝ Ջոնաթան Չիբանը, որը հագնված է եղել Շերի նախկին ամուսնու՝ Բոնոյի պես:
Հայազգի երգչուհի Շերը թվիթերյան իր էջում անդրադարձել է Քիմի այս քայլին և կատարել հետևյալ գրառումը. «Քիմ Քարդաշյան, արթնացա ու տեսա, որ դու ինձ պես ես հագնվել: Շատ գեղեցիկ ես, իմ կրտսեր հայ քույր»:
Իր հերթին Քիմը պատասխանել է Շերին` գրելով. «Ես քեզ շատ եմ սիրում»: