Եվրոպայում հողմի արդյունքում մինչև 5 մարդ է զոհվել
Փոթորկային Հերբարթ ցիկլոնը, որը հոկտեմբերի 29-ին խոցել է Գերմանիան, Լեհաստանը, Չեխիան, Ավստրիան և Սլովակիան, մահվան պատճառ է դարձել արդեն ոչ պակաս քան 5 հոգու համար, հայտնում է Радио Свобода-ն:
Լեհաստանում և Չեխիայում մեկական մարդ է մահացել՝ երկու դեպքում էլ քամուց պոկված ծառերի ընկնելու արդյունքում: Եվս մեկը մահացել է Գերմանիայում, ով խորտակվել է ջրի մակարդակի կտրուկ բարձրացումից: Կան նաև վիրավորներ:
Քամու արագությունը բարձրավայրերում հասնում էր հողմայինի՝ մինչև 180 կմ/ժ: