Ամերիկուհին թողել է 6-ամյա դստերը տաքսիի մեջ և գնացել բանկ թալանելու
28-ամյա կինը ԱՄՆ-ում բանկ է կողոպտել, երբ իր վեցամյա աղջիկը սպասում էր իրեն տաքսիի մեջ: Այս մասին գրում է New York Daily News-ը:
Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքի Լոնգ-Այլենդ քաղաքում: Դիանա Մարինին շաբաթ օրը մտել է Chase բանկ և գանձապահին թուղթ փոխանցել՝ որով գումար է պահանջել:
Նա հնազանդվել է: Մարինին լքել է բանկը և նստել իր կողմից կայանված տաքսի մեքենան, որտեղ իրեն սպասում էր դուստրը:
Ոստիկանությունը հետևել է նրան: Մարինին ձերբակալվել է կողոպուտի և երեխայի բարեկեցությանը վնաս պատճառելու հիմքերով մեղադրանքով: