14-ամյա մահացած մոդելի ընտանիքին դրամական փոխհատուցում են վճարել
14-ամյա ռուս մոդելին, ով մահացել էր Շանհայում չափից դուրս երկար ցուցադրության պատճառով գերհոգնածությունից, վճարել են 800 դոլլար: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:
Փոխանցումը կատարել է Esee գործակալությունը, ում ներկայացուցիչը հայտարարել է, որ մոդելին ընտրել են մի ռուսական գործակալության միջոցով, որը պետք էր ձևակերպեր նրա համար ապահովագրություն, սակայն անհայտ պատճառներով դա րի չի արվել:
Մոդել Վլադա Դ.-ի մահվան մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 27-ին: Նա հիվանդանոց է ընկել հոկտեմբերի 25-ին՝ նորաձևության ցուցադրությունից հետո, որը, ըստ որոշ տվյալների ձգվել է 13 ժամ:
Հիվանդանոցի վերակենդանացման բաժնում 2 օր մնալուց հետո Պերմից աղջիկը մահացել է: Նախնական տվյալներով նա մենինգիտ է ունեցել: