«Շատ գեղեցիկ ես, իմ կրտսեր հայ քույր» Քիմ Քարդաշյանի հելլոուինյան կերպարները ուրախացրել են Շերին (լուսանկարներ)
Հայկական ծագմամբ ամերիկյան հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը, չնայած նրան, որ Հելլոինը նշվում է Հոկտեմբերի վերջին օրը, արդեն հասցրել է մի քանի հանդերձ փոխել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Նա կրկնօրինակել է երգչուհի Մադոննայի՝ 1991թ. «Օսկար» կինոմրցանակաբաշխության օրվա կերպարը, մինչդեռ նրա ավագ քույրը Քորթնի Քարդաշյանը, ներկայացել է Մայքլ Ջեքսոնի կերպարով:
Դրանից հետո Քիմը զգեստափոխվել է ու ներկայացել հայազգի երգչուհի Շերլին Սարգսյանի երտասարդության կերպարով: Նրան ուղեկցել է մտերիմ ընկերը՝ Ջոնաթան Չիբանը, որը հագնված է եղել Շերի նախկին ամուսնու՝ Բոնոյի պես
Այս լուսանկարը տեսնելով, Շերը Twitter-ում գրել է. «Քիմ Քարդաշյան, արթնացա ու տեսա, որ դու ինձ պես ես հագնվել: Շատ գեղեցիկ ես, իմ կրտսեր հայ քույր»:
«Ես քեզ շատ եմ սիրում»,-պատասխանել է 37-ամյա Քարդաշյանը:
Այնուհետև Քիմը ներկայացել է 2001թ. ավիավթարի հետևանքով զոհված ամերիկացի երգչուհի Ալիյայի տեսքով: