Ջիգարխանյանի կինը գաղտնի նկարահանել է ամուսնուն (տեսանյութ)
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, գաղտնի նկարահանել է ամուսնուն:
Իր օգնական Էլինա Մազուրի հետ կինը տեսագրությունները ներկայացրել է Անդրեյ Մալախովի «Прямой эфир» (Ուղիղ եթեր) հաղորդմանը:
Տեսանյութի միջոցով նրանք փորձել են ցուցադրել, որ Ջիգարխանյանի և իր կնոջ միջև հարաբերությունները դրական են:
Օգնականը նշել է նաև, որ Ջիգարխանյանը իր թատերական ընկերների հետ թատրոնի միջոցով փողեր է լվանում, և միակը, ով դրան խանգարում է՝ Վիտալինան է: