Ալեքսանդր Ռոմանովսկին մենահամերգ կտա Հայաստանում
Հոկտեմբերի 31-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, Խաչատրյանի փառատոնի ռեզիդենտ մենակատար Ալեքսանդր Ռոմանովսկին։ Համերգային ծրագրում կհնչեն Ռոբերտ Շումանի, Ալեքսեյ Շորի, Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործություններից։
Ալեքսանդր Ռոմանովսկու ելույթները Հայաստանում ջերմությամբ են ընդունվում։ Նրա կատարմամբ մեր երաժշտասերներն ունկնդրել են Խաչատրյանի, Պրոկոֆևի, Չայկովսկու ստեղծագործությունները։
Այս անգամ դաշնակահարը կներկայանա մենահամերգով։
Ռոմանովսկին խոստովանում է, որ Հայաստանն իր համար առանձնահատուկ վայր է, որտեղ ցանկանում է ավելի ու ավելի հաճախ այցելել։ «Զգում եմ, որ Հայաստանն ինձ ձգում է»,- ասել է երաժիշտը։