Պուչդեմոնը չի պատրաստվում հեռանալ Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից
Կառլես Պուչդեմոնը չի պատրաստվում հեռանալ Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից, հայտնել է «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցության ղեկավար Օրիոլ Ժունկերասը, ով Իսպանական իշխանությունների կողմից ժենեռալիտետի ղեկավարի օգնականից պաշտոնանկ է արվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Երկրի ղեկավարը եղել է և կլինի Կառլես Պուչդեմոնը, իսկ կառավարության նախագահը եղել է և կմնա Կարմե Ֆոևյադելը, համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքացիները չեն որոշի հակառակը ազատ ընտրությունների ժամանակ», - գրել է Ժունկերասը:
«Մենք մեր ուժերը հավաքելուց բացի այլ ելք չունենք», - Կատալոնիայի իրավիճակի մասին ամփոփել է Ժունկերասը:
Նա նաև մեղադրել է իսպանական իշխանություններն նրանում, որ իրենց որոշումները վնասում են կատալոնական հասարակությանը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Պուչդեմոնը հայտարարել է, որ չի ընդունում իսպանական իշխանությունների որոշումները և դեմոկրատական ընդդիմության կոչ է արել: