Ավանում գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական եւ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 30-ի ժամը 08:30-ից մինչեւ հոկտեմբերի 31-ի ժամը 18:30-ն դադարեցվելու է Ավան վարչական շրջանի բոլոր գազասպառող բնակիչ բաժանորդների եւ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը : Ծարավ Աղբյուր փողոցի բազմաբնակարան շենքերի գազամատակարարումը կվերականգնվի հոկտեմբերի 30-ին:
Տեղեկացնում ենք նաեւ, որ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 30-ի ժամը 09:00-ից մինչեւ 18:00-ն դադարեցվելու է Կոտայքի մարզի Մարմարիկ, Մեղրաձոր, Փյունիկ եւ Արտավազդ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը :
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: