ԱՄՆ-ում կինը բանկ կողոպտելու է գնացել երեխայի հետ
ԱՄՆ-ում 28-ամյա կինը գնացել է բանկ կողոպտելու իր 6-ամյա դստեր հետ: Միջադեպը տեղի է ունեցել Լոնգ Այլենդում :Մինչ մայրը բանկ էր կողոպտում, երեխան նրան սպասում էր մեքենայի մեջ: Այս մասին գրում է «New York Daily News»-ը:
Դիանա Մարինին բանկից դուրս է եկել և նստել կայանված մեքենան, որի մեջ նրան է սպասել դուստրը: Ոստիկանները Մարինիի հետքի վրա են դուրս եկել, նա կալանավորվել է կողոպուտի և երեխայի բարեկեցության սպառնալիքի ստեղծման մեղադրանքով: