ԱՄՆ Կոնգրեսը Թրամփի վերաբերյալ «ՌԴ գործով» նոր տվյալներ է ստացել
ԱՄՆ հատուկ հանձնաժողովը, որը քննություն է իրականացնում Թրամփի վերաբերյալ «ՌԴ գործով», նոր տվյալներ է ստացել: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ հանձնաժողովը ստացել է «Fusion GPS» ընկերության բանկային փաստաթղթերը, որոնք այդ գործով համարվում են վճռական ապացույցներ: Այս մասին ասված է հատուկ հանձնաժողովի հայտարարության մեջ:
Հատուկ հանձնաժողովը ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որով նրանց համար հասանելի են դառնում գործին առնչվող փաստաթղթերը:
Նշենք, որ սկանդալային փաստաթղթում ենթադրվում էր, որ ռուսական հետախուզությունը անհատական և ֆինանսական տեղեկատվություն է ունեցել, որոնք բացահայտում են Թրամփին այլ լույսի ներքո:
ԱՄՆ նախագահն ասել է, որ այս ամենը կեղծիք է: