Իսպանիան Կատալոնիայի նոր ղեկավար է նշանակել
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյն այսօր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Կատալոնիայի ղեկավարի լիազորությունները ստանձնում է Սորայա Սաենս դե Սանտամարիան, հաղորդում է Pais պարբերականը:
Կառավարությունը հայտարարել է նաև, որ Իսպանիայի ՆԳՆ ղեկավար Իգնասիո Սոիդոն այսուհետ կղեկավարի կատալոնական ոստիկանությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռահոյը լուծարել է Կատալոնիայի խորհրդարանն ու կառավարությունը: