Շուտով ադրբեջանական բանակում կլինի ևս մեկ զոհ
Շուտով ադրբեջանական բանակի կազմում կլինի ևս մեկ զոհված զինծառայող ՝ Ուլվի Հասանլի անուն, ազգանունով: Երիտասարդը Ադրբեջանի ընդդիմադիր ակտիվիստներից է, ով մինչև 2019 թվականը ազատվել էր զինվորական ծառայությունից՝ առողջական խնդիրների պատճառով: Սակայն քաղաքական հայացնքների համար այս տարվա հոկտեմբերի 26-ին ձերբակալվում և ստիպողաբար ծառայության է տարվում՝ առաջնագիծ:
Հարազատները և ընկերները փաստում են , որ երիտասարդին գողացել են, տարել ստուգման և նույնիսկ չեն թույլատրել, որ ծնողներին տեսնի՝ միանգամից տարել են ծառայության: Հասանլիին նույնիսկ ծանուցագիր չեն ուղարկել, որը ըստ օրենքի պարտադիր մի քանի օր առաջ պետք է զինակոչիկին ուղարկվեր:
Փաստաբան Էլչին Սադիկովը հայտարարել է, որ Հասանլի հանդեպ կատարվածը հանցագործություն է, դա ոչ թե հերթական զորակոչն էր այլ մարդ գողանալու ադրբեջանական իշխանության հերթական փորձը և եթե երիտասարդի իրավունքները չվերականգնվեն , ապա նրանք ստիպված այս հարցով կդիմեն եվրոպական դատարան:
Իսկ այդ ընթացքում Ադրբեջանի իշխանությունը արդեն սահմանագծում Հասանլիի գլուխը կուտի, այնուհետև այդ ամենը կվերագրի կրակոցների արդյունքում զոհվելուն, կմեղադրի հայկական կողմին, որ հատուկ կրակեցին և սպանեցին ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստին:
Քանի որ ընդդիմադիրներին բանտերում փակելու Ալիևի գործունեությունը արդեն հին է, նա փորձում է նորամուծություններ մտցնել երկրի ղեկավարման գործում:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: