Չեմ տխրում, քանի որ յուրաքանչյուր բան իր վերջն ունի. Ռիփփի
Life.panorama.am-ը գրում է. Այսօր` հոկտեմբերի 28-ին կմեկնարկի «Դոմինո»-ի 5-րդ եթերաշրջանը: Սա սիթքոմի վերջին եթերաշրջանն է լինելու, այնպես որ հեռուստադիտողին սպասվում է ոչ միայն հետաքրքիր զարգացումներ, այլև անսպասելի հանգուցալուծումներ:
Կայքը զրուցել է երգչուհի եւ դերասանուհի Ռիփփիի հետ, ով «Դոմինո»-ի առաջին եթերաշրջանից աշխատել է սիթքոմում և իր գունեղ կերպարով հասցրել է սիրվել հեռուստադիտողի կողմից:
Մեզ հետ զրույցում Ռիփփին նշեց, որ Կառան անսպասելի իրավիճակում է հայտնվելու.
«Կառայի կերպարը հետաքրքիր զարգացումներ է ունենալու: Նրան սիրահարվում է առաքիչ Առաքելը, իսկ թե ինչ կլինի վերջում, ինքս էլ չգիտեմ: Կառայի կերպարն այնպիսին է, որ նա կապված է գրեթե բոլոր հերոսներրի, մասնավորապես գլխավոր հերոսների հետ: Կարծում եմ` հերոսուհիս հետաքրքիր գույն է տալիս սիթքոմին, ինչի համար շատ ուրախ եմ»,- նշեց դերասանուհին ու շարունակեց.
«Ընդհանուր առմամբ «Դոմինո»-ում հետաքրքիր իրավիճակներ են լինելու: Մեզ է միացել դերասան Հովհաննես Ազոյանը, նա Միկայի ներքին ձայնն է լինելու: Ես շատ ուրախ եմ, որ նա մեր թիմում է, քանի որ շատ հետաքրքիր են անցնում նկարահանումները: Ի դեպ` կարծում եմ, որ Հովոն հրաշալի դերասան է, ըստ իս` հեռուստադիտողը այս նախագծում ևս նրան կսիրի»:
Դերասանուհին վստահեցրեց, որ անկախ առաջին, թե վերջին եթերաշրջանից, թիմն ունի մեծ պատասխանատվություն որակյալ աշխատանք ստեղծելու:
«Երեւի բախտս մշտապես բերել է ու կարողացել եմ ինքս ընտրել, թե որտեղ խաղամ, ի դեպ` ընտրություններումս շատ կամակոր եմ: Վստահ կարող եմ ասել, որ այն բոլոր նախագծերը, որոնք համարվում են «ՊանԱրմենիան մեդիա գրուպ»-ինը, շատ բարձր մակարդակով են արվում: Պատասխանատվության չափաքանակը չի նվազում ոչ նախագծերի սկզբում, և ոչ էլ վերջում, միաժամանակ, հեռուստադիտողի սերը վայելելուց հետո էլ մենք չենք թուլանում, մշտապես պայքար է մղվում, որպեսզի անընդհատ ինքներս մեզ գերազանցենք: Մոտեցումը շատ լուրջ է, ինչի համար ես շատ ուրախ եմ: Ի դեպ`ուզում եմ հատուկ նշել ռեժիսոր Հարութ Խալաֆյանին և մեր սցենարիստին, որոնք ճիշտ ու համակարգված աշխատանք են տարել այս տարիների ընթացքում: Մենք բոլորս շատ լուրջ ենք վերաբերվում «Դոմինո»-ին»,- ընդգծեց նա:
Ռիփփին չի տխրում, որ ավարտվելու է իր սիրելի նախագիծը:
«Չեմ տխրում, քանի որ յուրաքանչյուր բան իր վերջն ունի, և յուրաքանչյուր ավարտ նոր բանի սկիզբ է: Մեր խմբի հետ այսպես, թե այնպես կապը կլինի, իսկ նոր նախագծով հանդես գալս, կարծում եմ, շատ չի ուշանա: Լավ ու ջերմ զգացմունքներով եմ ավարտում աշխատանքս «Դոմինո»-ում»,- նկատեց նա:
«Դոմինո»-ի ավարտից հետո Ռիփփին նոր աշխատանքներ կթողակի: Երգչուհին արդեն իսկ նոր երգ ունի, որը շուտով տեսահոլովակ կունենա:
Մանրամասները՝ այստեղ.