Ուրգանտը կրկին նմանակել է ՌԴ նախագահի առաջիկա թեկնածու Սոբչակին (տեսանյութ)
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը նորից կրկնօրինակել է Քսենիա Սոբչակին, ով հայտնել է, որ առաջադրվելու է նախագահական ընտրություններում: Տեսանյութը հրապարակվել է «Вечерний Ургант» յութուբյան էջում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Այս անգամ հաղորդավարը կրկնօրինակել է Սոբչակի հարցազրույցը լրագրող Յուրի Դուդի հետ:
Տեսանյութում կեղծամ հագած Ուրգանտը պատմել է լրագրության և քաղաքականության մասին, Դուդին սեքսիստ է անվանել և խոստովանել, որ երեք տարի է, ինչ «մեծ կուլեբյակա» է պատրաստում, որի համար «խմորի սկուտեղ է անհրաժեշտ»:
«Ես Իվան Ուրգանտն եմ: Թեկնածու՝ խմորի սկուտեղ»,- ավարտել է Ուրգանտը: