Արմեն Ջիգարխանյանը գիշերում է թատրոնի իր աշխատասենյակում
Կինոյի և թատրոնի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանն արդեն մի քանի օր է, ինչ չի լքում թատրոնի իր աշխատասենյակն ու այնտեղ է գիշերում: Այս մասին հայտնել է «VistaNews»-ը՝ հղում տալով Մոսկվայի դրամատիկական թատրոն մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևային:
82-ամյա Արմեն Ջիգարխանյանին այնքան է ցնցել ամուսնալուծության հետ կապված իրավիճակը, որ գործնականում ոչ մեկի հետ չի շփվում և իրեն անելանելի վիճակում է զգում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև Արմեն Ջիգարխանյանի թատրոնում խուզարկության մասին, որի ընթացքում բռնագրավվել է դերասանի ամբողջ հաշվապահությունը: Հաստատությունը, այդուհանդերձ, շարունակում է գործել: Այս մասին ևս հայտնել էր թատրոնի մամուլի քարտուղար Կորնեևան: