Եթե դու սիրում ես, ուրեմն պետք է մինչև վերջ սիրես. Ջոնի Դեփ
Ջոնի Դեփը դեմ չէ նկարահանվել իր նախկին սիրեցյալի՝ Վանեսսա Պարադիի հետ, ում հետ ապրել է գրեթե տասնչորս տարի:
Չնայած անցած տարի տեղի ունեցած բաժանմանը՝ Ջոնին Վանեսսային հոյակապ մարդ է համարում և նշել, որ ուզում է նախկին կնոջ հոետ պահպանել ընկերական հարաբերությունները:
«Ոչինչ տարօրինակ չկա այն բանում, որ միասին աշխատենք նույն ֆիլմում. նա հոյակապ կին է, գերազանց մայր»,- պատմել է Ջոնին:
Ըստ շրջանառվող լուրերի՝ այս պահին Ջոնին նոր սիրեցյալ ունի՝ Էմբեր Հյորդը, ում հետ դերասանը ծանոթացել է ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Սակայն դերասանը համոզված է, որ դա չի փչացնի իր և նախկին կնոջ հարաբերությունները:
«Եթե դու սիրում ես, ուրեմն պետք է մինչև վերջ սիրես, ես գիտեմ՝ դա սենտիմենտալ կհնչի, սակայն դու չես կարող հենց այնպես փախչել նավից, հատկապես, երբ կինդ քեզ շատ լավ է վերաբերվել, և դուք երեխաներ ունեք: Այնպես որ շարունակեք սիրել՝ անկախ ամեն ինչից»: