ԱՄՆ-ում հայ կինը գնացքի տակ է ընկնել և մահացել (լուսանկար)
ԱՄՆ Գլենդել քաղաքի բնակչուհին վրաերթի է ենթարկվել գնացքի կողմից և մահացել։ Այս մասին գրում է Burbank Leader-ը:
Բըրբենք քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ մահացած կինը 34-ամյա Լիդիա Սավաջյանն է։
Ըստ իրավապահների, կնոջը վթարի է ենթարկել Metrolink ընկերության գնացքը, Անտելոպ Վելլի 225 գծի վրա։
Երկաթուղու աշխատակիցը նկատել է կնոջը՝ ռելսերի վրա նստած և ահազանգել է մոտեցող գնացքին, սակայն արդեն ուշ է եղել։
Նախնական տվյալներով կինը ինքնասպանություն է գործել՝ միտումնավոր մնալով ռելսերի վրա նստած:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու դեպքի հանգամանքները, ռելսերին նստած մնալու՝ կնոջ դրդապատճառները։