Եվրատեսիլի մասնակից երկրների ցուցակը հրապարակվել է
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հրապարակել է «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի մասնակից երկրների ցուցակը: Այս տարի մրցույթին մասնակցելու է 39 երկիր՝ Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Ադրբեջանը, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Հոլանդիան, Նորվեգիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան և Մեծ Բրիտանիան:
Միության անդամ մի քանի երկիր՝ Բոսնիա և Հերցոգովինան, Չեխիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Սլովակիան ու Թուրքիան տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին:
2012 թվականին Բաքվում կայացած մրցույթի ժամանակ Շվեդիային հաղթանակ բերեց երգչուհի Լորին՝ «Էյֆորիա» երգով: Այն անցկացվելու է շվեդական Մալմյո քաղաքում մայիսի 14-18: Շվեդիան այն կընդունի արդեն 5-րդ անգամ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանը որոշում էր կայացրել չմասնակցել մրցույթին: