Ադրբեջանական «սև ցուցակը» շարունակում է ընդլայնվել
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Ադրբեջանական «սև ցուցակը» մեքսիկական պատգամավորներին և CNN-ի լրագրողին ներառելուց հետո շարունակում է ընդլայնվել:
Հատկանշական է, որ այս պահին այն ընդգրկում է 686 մարդ 53 պետություններից՝ քաղաքական գործիչներ, համաշխարհային մեծության աստղեր, գիտնականներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլն:
Հետաքրքիր է ցուցակում ներառված մարդկանց աշխարհագրությունը՝
1. Ռուսաստան՝ 176
2. Գերմանիա՝ 67
3. ԱՄՆ՝ 51
4. Իտալիա՝ 49
5. Ֆրանսիա՝ 42
6. Բելգիա՝ 31
7. Մեծ Բրիտանիա՝ 22
8-10. Լեհաստան՝ 14
8-10 Ուկրաինա՝ 14
8-10. Վրաստան՝ 14
Ինքնին նման ցուցակի գոյությունը, ինչպես նաև հետևողական ընդլայնումը վկայությունն են թե՛ Ադրբեջանի միջնադարյան մտածելակերպի, թե՛ քաղաքական անզորության: Ակնհայտ է, որ Արցախի միջազգայնացման գնացքը տեղից վաղուց է շարժվել և նման պարզունակ հնարքներն այն խոչընդոտել չեն կարող: