Հայտնվել է Խաղաղ օվկիանոսում 5 ամիս փչացած նավի վրա մնացած աղջիկներին փրկելու տեսանյութը (տեսանյութ)
Появилось видео спасения двух жительниц американского города Гонолулу и двух их собак, находившихся почти полгода на яхте со сломанным мотором в 900 милях от Японии, передает телеканал ABC News. Их подобрал американский десантный корабль Ashland.
Ամերիկյան Հոնոլուլու քաղաքի բնակչուհիները և իրենց 2 շները համարյա թե կես տարի գտնվել են փչացած շարժիչով զբոսանավի վրա՝ Ճապոնիայից 900 միլլ հեռավորությամբ: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Նրանց փրկել է ամերիկյան ռազմական նավը:
Ջեննիֆեր Ապպելը և Տաշա Ֆաուբան որոշել են ինքնուրույն ճանապարհորդության գնալ Հավայան կղզիներից Թայիտի այս տարվա մայիսին: Սակայն հողմի ժամանակ զբոսանավի շարժիչը ջարդվել է‚ իսկ ուժգին քամին նրանց տարել է բաց օվկիանոս: Նրանց օգնության կանչերը երկար ժամանակ ափ չէին հասնում:
Միայն 5 ամիս անց հորիզոնում ամերիկյան ռազմական նավ են նկատել‚ որի անձնակազմը եկել էր օգնության: Ապպելի և Ֆաուբայի խոսքերով սովամահ լինելուց իրենց փրկել են ջրի աղազատիչները և մակարոնի ու ձավարի պաշարները: