Քորթնի Քարդաշյանը չափազանց համարձակ զգեստով ներկայացրել է իր հավաքածուն (լուսանկարներ)
Քարդաշյան-Ջեններ քույրերից յուրաքանչյուրը հասցրել է բիզնեսվումեն դառնալ կամ նորաձևության ոլորտում‚ կամ գողեցկության: Քիմը իր անձնական KKW Beauty կոսմետիկայի բրենդն ունի‚ Քլոեն՝ Good American ջինսային հագուստների իր տեսականին‚ Քայլին զբաղվում է շրթներկներով‚ հայլայթերներով և դիմահարդարման այլ միջոցներով Kylie Cosmetics-ում‚ Քենդալլը՝ սուպերմոդել է հայտնրի նորաձևոության տներում: Քորթնին նույնպես որոշել է իր հետքը թողնել նորաձևության աշխարհում և ստեղծել է PrettyLittleThing բրենդի համար սեփական հագուստի հավաքածուն: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Հոկտեմբերի 25-ին Լոս Անջելեսում Քարդաշյաններից ավագ քույրը հպարտությամբ ներկայացրել է հագուստի բրենդի հետ համագործակցության արդյունքները: Ընդ որում՝ ներկայացման ժամանակ աստղը հենց իր հավաքածուից ընտրված զգեստով էր ներկայացել՝ սև ընդգծող և ծայրահեղ կարճ զգեստով: Դիտելով այդ սեքսուալ փայլփլուն հագուսնտին՝ պարզ է դառնում‚ թե ինչ ոճով են կարված հավաքածուի մնացած նմուշները:
38-ամյա Քորթնին խոստովանել է‚ որ սա իր առաջին դիզայներական գործունեությունն է‚ ուստի նա խորհուրդներ է հարցրել այս ոլորտում ավելի փորձառու քույրերից: