Էյֆելյան աշտարակում այժմ հնարավոր է գոլֆ խաղալ
Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկում՝ հայտնի Էյֆելյան աշտարակում, մինի-գոլֆ խաղալու համար հրապարակ է ստեղծվել: Այն գետնից 57 մետր բարձրության վրա է գտնվում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Այդ նախագծի նախաձեռնողը Ֆրանսիայի գոլֆի ֆեդերացիան է: Գոլֆ խաղալ և միաժամանակ վայելել Փարիզի տեսարանը թռչնի թռիչքի բարձրությունից կարելի է դպրոցական արձակուրդների շրջանում, որոնք ավարտվում են նոյեմբերի 5-ին:
Գնդակները և խաղալու համար անհրաժեշտ իրերը խաղացողներին տրամադրվում են տեղում, իսկ ավելի լավ խաղացողներին սիմվոլիկ նվերներ են տալիս:
Խաղահրապարակում տեղադրված են Փարիզի տեսարժան վայրերի, այդ թվում՝ Լուվրի թանգարանի և հենց Էյֆելյան աշտարակի փորքիկ մակետները: