«Ամենագեղեցիկ կին հանցագործը» գրավել է համացանցը (լուսանկարներ)
Ջերեմի Միքսը, ում արևմտյան լրատվամիջոցները կնքել են «ամենագեղեցիկ հանցագործ» անունով, կարողացել է իրենով անել ոչ միայն նորաձևության ոլորտը, այլև մեծ ժառանգության տեր Քլոե Գրինին: Նրա հաջողությունը կրկնելու շանս է ստացել մեկ այլ օրինազանց, ավելի ճիշտ՝ կին հանցագործ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Այսօր համացանցում քննարկում են 20-ամյա Միրելլա Պոնսին, ում ոստիկանությունը բերման է ենթարկել զենքի ապօրինի պահպահնման համար: Ի դեպ, ատրճանակը մանուշակագույն է եղել:
Նրա լուսանկարը հրապարակվել է Ֆրեզնոյի ոստիկանության ֆեյսբուքյան էջում, և դրա տակ կարելի է տեսնել շուրջ 1000 հիացական մեկնաբանություններ: Օգտատերերն անգամ պատրաստվում են գումար հավաքել և վճարել նրա գրավը, որը ոստիկանության փոխանցմամբ կազմում է 50 000 դոլար:
Աղջկան արդեն անվանում են «ամենագեղեցիկ կին հանցագործը»: