Մխիթարյանի խորհուրդը՝ սահմանափակ հնարավորություններով երեխային (տեսանյութ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է սահմանափակ հնարավորություններով երեխաների հետ: Անգլիական ակումբի ֆուտբոլիստներն ամեն տարի դա անում են Manchester United Foundation հիմնադրամի կազմակերպած ակցիայի շրջանակում:
Հանդիպման ընթացքում Հենրիխ Մխիթարյանը խորհուրդ է տվել երեխաներից մեկին:
«Լավագույն 10 համար դառնալու համար դու պետք է ջանասիրաբար աշխատես, պետք է հավատաս քո ուժերին և ամեն օր լավացնես որակներդ: Գուցե դու ունես լավ որակներ, սակայն պետք է անդադար աշխատել: Եվ այդ ժամանակ ամեն բան լավ կլինի»,- ասել է Մխիթարյանը երեխային: