Դարձ ի շրջանս յուր. ով կնշանակվի «Վանաձոր» ՔԿՀ պետ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Վանաձոր» ՔԿՀ պետի պաշտոնում կնշանակվի Արթիկի ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը:
Հիշեցնենք, որ նա նախկինում եղել է «Վանաձոր» ՔԿՀ պետ, սակայն 2015 թվականին փոփոխություններ եղան այս համակարգում, և Մխոյանին տեղափոխեցին Արթիկ՝ նշանակելով այնտեղի ՔԿՀ պետ, իսկ Արթիկի ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը նշանակվեց «Վանաձոր» ՔԿՀ պետ: Նշենք, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը:
Իսկ այս պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Մկրտչյանին կաշառք վերցնելու համար կալանավորեցին»:
Մանրամասները` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: