Նորվեգիայում ռուսական ուղղաթիռ է ընկել. անձնակազմի մասին լուր չկա
Նորվեգիայի Ռուսաստանի դեսպանությունը հայտնել է ուղղաթիռի ընկնելու մասին, որը Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաստատել են : Այս մասին հայտնում է NTV.ru-ն:
Նախնական տվյալներով ինքնաթիռում, եղել է 8 անձ, որոնց քաղաքացիության մասին ստույգ տվյալներ դեռեւս չկան, քանի որ ուղղաթիռի հետ ոչ մի կոնտակտ չի աշխատում:
Ավիացիոն որոնման համակարգից հայտնել են, որ ուղղաթիռը տեղափոխել է «Арктикуголь» ընկերության հերթափոխի ռուս աշխատողներին:
Որոնողական աշխատանքները տանում է նորվեգական կողմը, անձնակազմի եւ ուղևորների ողջ լինելու մասին նույնպես տվյալներ դեռևս հայտնի չեն: