Լատվիայում բացվել է Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդեսը
Լատվիայի Ազգային գրադարանում Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդեսի բացման արարողությանը Լատվիայի Ազգային գրադարանի տնօրեն Անդրիս Վիլկսը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, որոնք ներկայացնում են երկրի բնակիչներին Հայաստանի հնագույն պատմությանը: Այս մասին գրում է Rusarminfo.ru-ն:
Ցուցադրված են հին քարտեզներ, այդ թվում՝ պատմահայր համարվող Հերոդոտոսի, «Աշխարհագրության» հեղինակ Սթրոբոնի քարտեզները, որտեղ եւս կա Հայաստանը: Ցուցադրվում է նաեւ մ.թ.ա 6-րդ դարի քարտեզ, որտեղ պատկերված է 3 պետության տարածք՝ Հայաստանի, Ասորեստանի եւ Բաբելոնի:
Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էին Լատվիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս) և Լատվիայի ազգային գրադարանը: Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է նաեւ ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոսությունը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 26-ը: