Քըրք Քըրքորյանի 1,6 միլարդ դոլար հարստության 500 միլիոն դոլարը կհատկացվի բարեգործության
Հայկական Ժամանակ օրաթերթը գրում է.
Հայազգի միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանի հարստությունը տնօրինողների դիմումներին ընդառաջելով`Լոս-Անջելեսի գերագույն ատյանի դատավոր Մարիա Սթրեթոնը որոշում է կայացրել Քըրքորյանի 1,6 միլիարդ դոլար հարստությունից 500 միլոնը նվիրել բարեգործական կազմակերպություններին, հայտնում է Asbarez-ը:
Նախքան դատական գործընթացը, միլիարդատիրոջ ունեցվածքից արդեն 200 միլիոն դոլար բաժանվել էր բարեգործական նպատակներով:
Քըրքորյանն իր կտակի մեջ հստակ շեշտել է, որ իր հարստությունը կարող է բաժանվել իր մահից 3 տարի հետո միայն: Մահացել է նա 2015 թվականի հունիսի 15-ին:
500 միլիոն դոլար բարեգործական գումարը կարող էր ավելի վաղ տնօրինվել, սակայն որոշումն ուշանում էր` Քըրքորյանի այրու կողմից սկսված դատի պատճառով: Նա պահանջում էր իրեն փոխանցել բարերարի հարստությունից առնվազն 600 միլիոն դ