Գևորգ Վերմիշյանը «Մեգաֆոնի» գործադիր տնօրեն է ընտրվել
«Մեգաֆոնի» տնօրենների խորհուրդը որոշել է ընկերության ֆինանսական տնօրեն Գևորգ Վերմիշյանին նշանակել գործադիր տնօրեն, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
«Հաստատել Գևորգ Հարությունի Վերմիշյանի թեկնածությունը ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում ընտրվելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշանակման որոշումը պետք է ստանա բաժնետերերի հավանությունը 2017-ի նոյեմբերի 30-ին կայանալիք ժողովում:
Վերմիշյանը կզբաղվի ընկերության օպերացիոն գործունեությամբ, կվերահսկի ընկերության ռազմավարության կատարումը, կառավարման կոլեգիալ մարմինների աշխատանքի կազմակերպումը, կկառավարի դուստր և կախյալ ընկերությունների գործունեությունը: