Այժմ Հայաստանը կարող է իր դրոշը բարձրացնել նավերի վրա. Գագիկ Գրիգորյան
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում հայտարարել է. «Այժմ Հայաստանը կարող է իր դրոշը բարձրացնել նավերի վրա»:
Նա ներկայացրել է Միջազգային ծովային կազմակերպության մասին կոնվենցիան, որին կառավարությունն ուզում է միանալ:
Փոխնախարարը ավելացրել է, որ այդ դեպքում Հայաստանի ընկերությունները կարող են իրենց նավերի ու լաստանավերի վրա (եթե ցանկություն ունեն ձեռք բերել) դնել հայկական դրոշը: Հանրապետությունը կարող է ընդունել և արտասահմանյան նավերի հաշվառումները, քանի որ այդ հարցում ծովային իրավունքի սահմանափակումներ չկան:
Կոնվենցիան կկանոնակարգի նավերի ընդունումը նավահանգիստներում: