Մենչն ընտանեկան լուսանկար է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից (լուսանկար)
Դերասան Արմեն Պետրոսյանն Ինստագրամի իր էջում ընտանեկան գեղեցիկ լուսանկար է հրապարակել դստեր ծննդյան տարեդարձից՝ այն անվանելով՝ «Իմ մեծ, հայկական ընտանիքը»: Ջերմ ու սիրառատ լուսանկարներից կարելի է ենթադրել, որ ծնողները Էլինայի համար ծննդյան շքեղ խնջույք են կազմակերպել: Մենչի 14-ամյա դուստրն իսկական գեղեցկուհի է դարձել։ Նա խնջույքին եղել է նուրբ ու եթերային զգեստով ու նույնիսկ տարեդարձի օրը չի անտեսել իր սիրելի շանը՝ Չիկոյին: