Մարգարիտա Պոզոյանի անկեղծ ֆոտոշարքը նիհարելուց հետո (լուսանկարներ)
Ռուսական «Голос» նախագծից հայտնի Մարգարիտա Պոզոյանը կրկին ձեռք է բերել նախկին իդեալական ու սեքսուալ կազմվածքը: Երգչուհին վերջերս նիհարել է մոտ 10 կգ-ով: Մարգարիտան գիրությունից թեև չէր կոմպլեքսավորվում, սակայն իրեն լիարժեք չէր զգում: Նրա կարծիքով՝ ավելորդ քաշի պատճառը սթրեսը, համերգներն ու հյուրախաղերն էին: Մարգարիտան սկսել է ինտենսիվ զբաղվել սպորտով ու հետևում է սննդակարգին: Նա բացառել է ֆասթ ֆուդը, աղը, մայոնեզը, զանազան սոուսները և աղանդերը, ուտում է օրական 5 անգամ՝ փոքր չափաբաժիններով: Շեշտը հիմնականում դրել է բանջարեղենով աղցանների վրա:
Երգչուհին այժմ ազատվել է ավելորդ կիլոգրամներից ու իրեն երջանիկ է զգում: Ինստագրամի միկրոբլոգում էլ պարբերաբար գայթակղիչ լուսանկարներ է հրապարակում՝ պարծենալով գեղեցիկ արտաքինով: