Կիևի օդանավակայանում ադրբեջանցիներին դիմավորել է ոչխարի տեսքով ակտիվիստուհին (լուսանկար 16+)
«Femen»-ի կիսամերկ ակտիվիստուհին բողոքի ակցիա է անցկացրել Կիևի օդանավակայանում: Ակցիան ուղղված էր ադրբեջանական Buta Airways ընկերության դեմ, որը գովազդային հոլովակ է հրապարակել Ուկրաինայում սեքս-զբոսաշրջության մասին:
Ոչխարի դիմավ կագած աղջիկը դիմավորել է Բաքվից ժամանած ուղևորներին՝ ձեռքին բռնած երկու պաստառ, որոնցից մեկի վրա գրված է եղել «Տոֆիկ», մյուսի վրա՝ «Զաքիր»:
Շարժման հայտարարության մեջ կոչ է արվում Ուկրաինայի իշխանություններին արգելել «Buta Airways»-ի չվերթները դեպի Կիև: