«Քամուց քշվածներն» այսօր 77 տարեկան է
Ուղիղ 77 տարի առաջ՝ 1936 թվականի հունիսի երեսունին, վաճառքում հայտնվեց Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» գեղարվեստական գիրքը, որը դարձավ ամերիկյան գրականության ամենասիրված գործերից մեկը:
Հետագայում գրողը ժպիտով է իր միակ ռոմանսին բնութագրել.
«Չնայած նրա չափին և բազմաթիվ գործողություններին՝ պարզ, սովորական պատմություն է հիմքում, այստեղ չկա փիլիսոփայություն, չկան թաքնված մտքեր և խորհրդանիշեր»:
Սկարլետ Օ Հարայի ոչ պարզ ճակատագիրը ներշնչել է պրոդյուսեր Դեվիթ Սելզնիկին երկի հեղինակից գնել էկրայնացման իրավունք և 1993 թվականին ապահովել երկսերիանանոց ֆիլմի մուտքը՝ նկարահանված վեպի հիման վրա:
Կինոռոմանսը հաղթել է «Օսկար» մրցանակաբաշխության ութ անվանակարգում, իսկ պրեմիերայի գիշերը կինոթատրոնի դիմաց հավաքվել էր 300.000 մարդ, որոնք երազում էին անձամբ տեսնել հիասքանչ Վիվյեն Լիին և Կլարկ Հեյբլին՝ ֆիլմի գլխավոր հերոսներին:
Պրեմիերայի ժամանակ տոմսերն արժել են տաս դոլար, սակայն դա չի խանգարել սպեկուլյանտներին այն վաճառել երկու հարյուր դոլարով, սակայն մարդիկ գնում էին այդ թանկարժեք տոմսերը իրենց երազանքների ֆիլմը դիտելու համար: