Մահափորձ՝ Ռադայի հայտնի պատգամավորի դեմ (լուսանկարներ)
Գերագույն Ռադայի «Արմատական կուսակցության» պատգամավոր Իգոր Մոսիյչուկի մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա հոսպիտալացման մասին ուղղորդված պայթյունից հետո: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
««Էսպրեսսո» հեռուստաընկերության մուտքի մոտ, երբ նա շենքց դուրս էր գալիս, նպատակաուղղված պայթյուն է տեղի ունեցել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել են ականատեսները, պայթել է մոտոցիկլետը, որը վարելու համար նստել է Մոսիյչուկը: Պայթյունի հետևանքով տուժել է նաև քաղաքագետ Վիտալի Բալան: