Այլմոլորակայինները գողացել են Պորոշենկոյին. Սաակաշվիլի
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հերթական «երեկոն» է անցկացրել Կիևում՝ Գերագույն Ռադայի շենքի մոտ, որտեղ հայտնել է, որ չի կարող գտնել ռացիոնալ պարզաբանում երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար:
Քաղաքական գործչին բարկացնում է, որ իշխանությունները մինչև այժմ հապաղում են «Միխոմայդանի» մասնակիցների պահանջներն իրականացնելու հարցում: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Ինչ-որ մեկը հիմարության վիրուս է լցրել: Ինձ մոտ տպավորություն է, որ այլմոլորակայինները գողացել են Լուցենկոյին և Պորոշենկոյին, իսկ նրանց փոխարեն այստեղ բերել Պշոնկային և Յանուկովիչին»,- նշել է Սաակաշվիլին: